Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իր թիմը պետք է ևս մեկ անգամ նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, որպեսզի դառնա 21-րդ դարի լավագույն ակումբը, տեղեկացնում է AS-ը:
«Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը մեզ պարտավորեցնում է նվաճել նաև 11-րդ գավաթը: Մադրիդի «Ռեալ»-ը 20-րդ դարի լավագույն ակումբն է եղել, այդպես պետք է լինի նաև 21-րդ դարում:
Սա մեր գլխավոր նպատակն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրագործենք այն»,- հայտարարել է Պերեսը:





































