Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում կայանալիք «Ջենոա»-ի հետ խաղը Ջանլուիջի Բուֆոնի համար 500-րդն է լինելու «Յուվենթուս»-ի մարզաշապիկով:
Դարպասապահը Twitter-ի իր էջում գրել է, որ այդ հանդիպմանը խաղադաշտ է դուրս գալու ավագի հոբելյանական թևկապով:
Նշենք, որ խաղը կայանալու է հոկտեմբերի 29-ին:







































