Նոկաուտի ենթարկվելուց հետո 31-ամյա կին բռնցքամարտիկ Պինդիլե Մվելազեն երկու շաբաթվա կոմայից հետո մահացել է ՀԱՀ-ի Պրետորիա քաղաքում գտնվող հոսպիտալներից մեկում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Հոկտեմբերի 10-ին Մվելազեն նոկաուտով պարտվել էր 63,5 կգ քաշային կարգում հանդես եկող Լիզ Բաթլերին:
Հավելենք, որ Մվելազեն պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 4 մենամարտ, որոնցից երեքում պարտվել է, իսկ մեկը ավարտել ոչ-ոքի։






































