Daily Mail-ի տեղեկացմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները, բայց, այնուամենայնիվ, չի կարողանա մասնակցել այսօր կայանալիք «Շրուսբերի»-ի հետ գավաթային խաղին:
Հիշեցնենք, որ ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով նա մի քանի խաղ է բաց թողել՝ այդ թվում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ արտագնա խաղը՝ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում:
Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոստան 9 խաղում նույնքան գոլ է խփել:









































