Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Գիշերային կյանքի համար ամենահարմար քաղաքները (լուսանկարներ)

style.rbc.ru-ն կազմել է գիշերային կյանքի համար ամենահարմար քաղաքների վարկանիշային աղյուսակը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ցանկում առաջին տեղն զբաղեցնում է Լաս Վեգասը, որը ներկայացնում է զվարճանքների բոլոր հնարավոր ու անհնար հաճույքները՝ ըմպելիքներ, մոլեխաղեր, սթրիփ-ակումբներ և այլն:

Զբոսաշրջիներին առաջարկվում է Մեղքերի քաղաքի Strip անվանումով շրջանը, որտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ հյուրանոցներ, խաղատներ ու ակումբներ: The Palm-ում հնարավոր է հարմարավետ հանգստանալ շքեղ համարներում, ապա բախտը փորձել խաղատներում կամ վայելել գիշերային կյանքը Ghostbar կամ Rain հյուրանոցների ակումբներում:

Երկրորդ տեղը բաժին է հասել Իբիցային: Իսպանական այդ կղզին հայտնի է իր բազմաթիվ գիշերային ակումբներով, որտեղ հնչում է ամենատարբեր ոճերի էլեկտրոնային երաժշտություն: Իբիցայի ամենահայտնի ակումբներն են Space-ը, Pacha-ն, Privilege-ն ու Amnesia-ն: Իբիցան հայտնի է նաև իր գեղեցիկ բնությամբ, հիանալի լողափերով:

Պատվավոր եռյակը եզրափակում է Ռիո դե Ժանեյրոն: Բրազիլական այս մեգապոլիսում հնարավոր է պարել, սիրաբանել, խմել ամբողջ տարին, ընդ որում՝ բավական մատչելի գներով:

4-րդ հորիզոնականում Ամստերդամն է, որտեղ հնարավոր է օրինական եղանակով ձեռք բերել թմրադեղեր, օգտվել Կարմիր լապտերների փողոցի մարմնավաճառների ծառայություններից:

Ամստերդամին հաջորդում է Լոնդոնը, որը զբոսաշրջիկներին գրավում է իր փաբերով: Նրանք, ովքեր սիրում են բարձրաշխարհիկ հաճույքներ, կարող են բախտը փորձել Քենինգսթոնի Boujis գիշերային ակումբում, որը Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամի ու Հարրիի սիրած վայրն է:

Լոնդոնում կան նաև շատ այլ շքեղ ակումբներ, օրինակ՝ Mahiki-ն կամ Cuckoo Club-ը, իսկ մոլեխաղերի սիրահարների համար կան հիանալի խաղատներ:

6-րդ հորիզոնականում Մայամին է, որը հայտնի է իր բազմաթիվ գիշերային ակումբերով, հանրաճանաչ Մայամի Բիչով: Զվարճանքների սիրահարներին կարելի է խորհուրդ տալ Skybar-ը Shore Club հյուրանոցում, որը միավորում է 4 շքեղ բարեր:

Դուբլինը ևս հայտնվել է գիշերային կյանք վարելու համար ամենահարմար քաղաքների վարկանիշային աղյուսակում: Իռլանդացիները սիրում են լավ խմել, ինչը խոստանում է բուռն գիշերային կյանք: Խորհուրդ է տրվում այցելել Temple Bar շրջանը, որտեղ կան հարյուրավոր փաբեր ու բարեր, օրինակ՝ Temple Bar Pub-ը կամ Doheny & Nesbitt-ը: Այստեղ հնարավոր է խմել իռլանդական վիսկի, իգա պարել ու տրվել անմեղ հաճույքների:

8-րդ տեղում Նյու Յորքն է՝ քաղաք, որը երբեք չի քնում: Գիշերային կյանքի սիրահարների համար կան բազմաթիվ բարեր: Նյու Յորքը նաև դիսկոյի հայրենիքն է՝ հայտնի Studio 54 ու Bungalow 8 ակումբներով:

Մոսկվան նույնպես հայտնվել է գիշերային կյանքի համար ամենահարմար քաղաքների վարկանիշային աղյուսակում (10-րդ հորիզոնական):

Մոսկվայում կարելի է այցելել Կարմիր հրապարակի հարևանությամբ գտնվող ակումբ-ռեստորաններ, իսկ գեղեցիկ կանանցով հիանալու համար կան բազմափիվ սթրիփ-ակումբներ:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Կաբո-Սան-Լուկասը՝ Մեքսիկայի ամենահայտնի ծովային հանգստավայրերից մեկը, որտեղ հնարավոր է հիանալի ժամանակ անցկացնել լողափերում, զբաղվել սերֆինգով:

Ապա գիշերային անմոռաց կյանք կարելի է վարել El Squid Roe կամ Cabo Wabo Cantina բարերում, Giggling Martin, Rio Grill ու Body Shot գիշերային ակումբներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում