ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանից կառուցողական համագործակցային հարաբերություններ ակնկալել, սակայն դրա համար քայլերի է սպասում ռուսական կողմից՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերությունների հույս ունենալ: Սակայն դրա համար Ռուսաստանից պետք են հստակ քայլեր՝ դա հնարավոր դարձնելու համար: Հենց այսպիսի ժամանակներում, երբ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դարձել են ամենաբարդը սառը պատերազմի պահից ի վեր, մեզ պետք է ավելի շատ թափանցիկություն և կանխատեսելիություն և համոզմունք, որ ճգնաժամը չի վերածվի անվերահսկելի պարույրի»,- ասել է Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:
Նա նշել է, որ ոչ ոք նոր սառը պատերազմ չի ցանկանում:





































