Չինական Alibaba Group Holdings-ը և ամերիկյան Apple կորպորացիան պատրաստ են համագործակցել բջջային վճարումների ոլորտում: Այս մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Ջեք Ման՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Հուսով եմ՝ միասին կկարողանանք ինչ-որ բան անել»,- ասել է նա՝ մեկնաբանելով Alipay և Apple Pay վճարային համակարգերի համատեղելիության հնարավորությունը:
Հնարավոր համագործակցության մասին հայտարարել է նաև Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը:
Հիշեցնենք, որ Apple-ը հոկտեմբերի 20-ից գործարկել է Apple Pay բջջային վճարային համակարգը, որը կսպասարկվի մոտ 500 բանկերի կողմից:







































