Կաշտելու-Բրանկու քաղաքում բնակվող պորտուգալացին, որի անունը չի հրապարակվում, հայտնի եվրոպական Euromillions վիճակախաղով շահել է 190 մլն եվրո, սակայն փաստացի կստանա 150 մլն եվրոյից փոքր-ինչ ավելի՝ հայտնում է TASS-ը:
Բանն այն է, որ համաձայն 2013թ. հունվարի 1-ի ներմուծված հարկային կանոնների՝ 5 հազար եվրոյից բարձր շահումների 20%-ը հարկվում է. տվյալ դեպքում հարկվող գումարը կազմել է 38 մլն եվրո:
Նման հարկումից ազատվում են միայն նրանք, ովքեր ստանում են 100 եվրոյից պակաս:
Euromillions վիճակախաղը գոյություն ունի արդեն 10 տարի, ու այդ ժամանակից ի վեր ջեքփոթ է շահել արդեն 53 պորտուգալացի:









































