Շամպայնի ցայտքեր, տոնական խաղալիքներով զարդարված եղևնի, հրավառություն, շնորհավորական ուղերձներ… Մի խոսքով` Նոր տարի: Այս տոնը պաշտում են ոսկերիչները, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հաճախորդների ցանկությունները, գրում է RBK style-ը:
Եվ այսպես, ներկայացնում ենք տղամարդկանց համար լավագույն ոսկերչական նվերների թեժ տասնյակը:
Patek Philippe ապրանքանիշի ժամացույցներ են կրում բազմաթիվ նախագահներ, գործարարներ, մշակույթի գործիչներ: Ու ամեն ջենտլեմենի համար այս բրենդի բավական թանկ իր ստանալը իսկական հաջողություն կլինի: Օրինակ՝ ճարմանդներ Calatrava շարքից՝ սպիտակ ոսկուց և ադամանդներով: Հենց այդ շարքն է Patek Philippe-ի ամենահայտնի շարքը:

Մեկ այլ՝ ոչ պակաս հայտնի ապրանքանիշ է Breguet-ը, որի ժամացույցների մասին գրել է անգամ Ալեքսանդր Պուշկինը «Եվգենի Օնեգինում»:
Classique Email Grand Feu Blanc ճարմանդները պատրաստված են 18-կարատանոց սպիտակ ոսկուց՝ տաք էմալի տեխնիկայով: Ոսկե պատկերները՝ Լուսնի փուլի ու աստղերի նկարներով, արաբական 8 և 9 թվերը սև էմալով, սև էմալից ժամացույցի սլաքն ու նշանները. այս ամենը ասոցիացվում են Breguet լեգենդար ժամացույցների մոդելների հետ:

Ֆրանսիական Cartier տան ներկայացուցիչների կարծիքով՝ առանց ճարմանդների հայտնվելն այս սեզոնին նորաձև չէ:
Juste Un Clou հավաքածուն կազմված է տղամարդկանց ապարանջաններից ու օղերից: Դրանք ունեն ոլորված մեխերի տեսք՝ հարթ գլխիկով:
Cartier-ը վերակենդանացնում է անցած դարի 70-ականների իր գեղարվեստական սկզբունքը՝ «նորը լավ մոռացված հինն է»:

Նոր տարվա համար իդեալական մոդել է 3 կանոններին համապատասխանելը՝ ոչինչ չտեսնել, ոչինչ չլսել, ոչ մի բան չխոսել աշխատանքի մասին: Այդ են խորհրդանշում Amedeo Scognamiglio ընկերության մատանիները՝ մոռացնելով առօրյա խնդիրները:

Բացած առագաստներով նավարկելու կոչ են անում Theo Fennell-ի ոսկերիչները: Այդ ապրանքանիշի Porthole ճարմանդները պատկերում են Բիսմարկի ծովային ճակատամարտը՝ պատրաստված սպիտակ ոսկուց ու էմալից: Theo Fennell-ում վստահ են՝ ճակատամարտերը պետք է մնան լոկ որպես զարդ, իսկ իրական կյանքում պետք է թագավորի խաղաղությունը:

Philippe Tournaire ոսկերչական տունը հայտնի է իր ճարտարապետական մատանիներով: Հատուկ մեծ քաղաքների ռիթմով ապրող տղամարդկանց համար է թողարկված Métropolis հավաքածուն: Թանկարժեք քարերի՝ ադամանդի, սուտակի, շափյուղայի հյութեղ գույները հիշեցնում են աշխարհի քաղաքների նեոնային գովազդային ցուցանակները:

Տղամարդկանց համար բազմաֆունկցիոնալ կախազարդերն անփոխարինելի իր են: Wenger ընկերությունը ներկայացրել է Hype X Series հավաքածուն:

Faberge ապրանքանիշը գովազդի կարիք չունի: Այն սերտորեն կապված է ռոմանովների դինաստիայի հետ, և անգամ եզակի զարդերը կրում են մեծ իշխանների ու կայսրերի անուններ: Grigori կամ Dimitri ոսկե ճարմանդները իսկական դասական նվեր են այս անուններով տղամարդկանց համար:

Տղամարդկանց համար միշտ հրաշալի նվեր են դասական իտալական ճարմանդները: Հենց այդպիսիք է ստեղծում Zilli ընկերությունը:
D.Duke ընկերության William մատանիներն ու ճարմանդները ստեղծված են կարմիր կամ սպիտակ ոսկուց և տարբեր գույների էմալից: Դրանք ունեն վահանի տեսք և կպաշտպանեն անհաջողությունից:









































