ԱՄՆ Կոլորադո նահանգի դատարանը հետաձգել է Ջեյմս Հոլմսի դատավարությունը, որը 2012թ. հուլիսին Կոլորադոյի Օրորա քաղաքի կինոթատրոններից մեկում գնդակահարել էր այցելուներին:
Ինչպես հայտարարել է այդ գործով դատավոր Կառլոս Սեյմուրը, երդվյալ ատենակալների ընտրությունը կսկսվի 2015թ. հունվարի 20-ին:
Դատավարության ժամկետը տեղափոխվել է պաշտպանական կողմի խնդրանքով՝ կապված լրացուցիչ հոգեբուժական փորձաքննության անցկացման հետ, որը պետք է պարզի 26-ամյա Հոլմսի մեղսունակությունը:
Դատավարությունը բազմիցս հետաձգվել է, այդ թվում նաև՝ կապված Հոլմսի 2 հոգեբուժական փորձաքննությունների անցկացման հետ:
Երիտասարդի փաստաբաններն ավելի վաղ խոստովանել են, որ նա կրակ է բացել կինոթատրոնում, սակայն պնդում, որ նա եղել է անմեղսունակ ու չի կարող պատասխան տալ իր արարքների համար:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ նրա համար պահանջելու է մահապատիժ:








































