Ամերիկացիները գրեթե հավասարապես են բաժանվել Աֆղանստանում ԱՄՆ բանակի գործողությունների վերաբերյալ իրենց գնահատականներով՝ վկայում են BBC-ի անցկացրած սոցհարցման տվյալները:
Պատասխանողների կեսից փոքր-ինչ քիչ հատվածը հայտարարել է, որ հավանություն է տալիս աֆղանական հակամարտությունում ԱՄՆ միջամտությանը:
Հարցվածների 2/3-ն ասել է, որ չեն հավատում, թե շնորհիվ ԱՄՆ մասնակցության՝ աֆղանական կառավարությունը կկարողանա պաշտպանել իր քաղաքացիներին առանց կողմնակի օգնության:
Ըստ այդմ՝ ամերիկացիները դրսևորում են Աֆղանստանի հեռանկարի առնչությամբ ավելի մեծ լավատեսություն, քան բրիտանացիները:
Միացյալ Թագավորությունում անցկացված համանման սոցհարցման տվյալներով՝ բրիտանացիների միայն 24 տոկոսն է կարծում, որ Աֆղանստան զորքերի ուղարկումը նպաստել է այդ երկրում իրավիճակի բարելավմանը:
ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական արշավ է սկսել 13 տարի առաջ, սակայն այսօր միայն ամերիկացիների 28 տոկոսն է համարում, որ դա ԱՄՆ-ին դարձրել է ավելի անվտանգ երկիր:







































