1967-ի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Ատլանտա քաղաքում ծնվել է դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը:
Ջուլյայի մանկությունը հեշտ չի եղել: Նա 13 տարեկանից աշխատել է պիցերիայում՝ որպես մատուցողուհի, և սովորել: Մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին, ինչպես նաև տեղի սիրողական թատերական ներկայացումներին:
Ֆիլմում նրա առաջին դերը տևել է 15 վայրկյան: Առաջին «Օսկար»-ը ստացել է «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Իսկ ահա «Սիրունիկը» ֆիլմը նրան բերեց երկրորդ «Օսկարը» և իհարկե՝ մեծ ճանաչում: Այդ ժամանակից ի վեր Ռոբերթսը դարձել է Հոլիվուդի ամենապահանջված և բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: