Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչները որպես նոր քաղաքապետ ընտրել են Առաջադեմ-պահպանողական կուսակցության նախկին ղեկավար Օնտարիո Ջոն Թորիին: Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նրա թեկնածությունն աջակցել է ընտրողների 40 տոկոսը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Թորին կփոխարինի քաղաքապետի պաշտոնը լքող Ռոբ Ֆորդին, ով հայտնի է դարձել թմրանյութից ունեցած կախվածության մասին իր խոստովանությամբ: Ընտրություններում երկրորդ տեղում է նրա եղբայր Դուգ Ֆորդը՝ հավաքելով ձայների 34 տոկոսը:









































