Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլեր Պելերինը քննադատության օբյեկտ է դարձել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա վերջին երկու տարում ոչ մի գեղարվեստական գիրք չի ընթերցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նախարարը պատասխանելով այն հարցին, թե այս տարվա Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոյի գրքերից ո՞րն է սիրում, ասել է՝ նրա գրքերից ընդհանրապես չի կարդացել:
Որպես արդարացում նախարարը հայտարարել է, որ աշխատանքը խլում է իր ողջ ուժերը, և ընթերցանության համար ժամանակ չի մնում:









































