Sony Mobile-ը կարող է դադարեցնել մեկ տարվա ընթացքում մի քանի ֆլագմաններ թողարկելը` անցնելով «տարեկան մեկ ֆլագման շրջափուլին»: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը` վկայակոչելով մատակարարների շրջանում գտնվող աղբյուրներին:
Այդ անցումը Sony-ին թույլ կտա մեկ սմարթֆոնի վրա ավելի շատ միջոցներ ծախսել:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Sony-ն 4 ֆլագման-սմարթֆոն է թողարկել:










































