Իտալական «Նապոլի»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալ Նիկոլասը հերքել է այն շշուկները, թե իբր իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ, տեղեկացնում է Radio Crc-ն:
«Ուրախ եմ, որ Գոնսալոն հեթ-տրիկի հեղինակ դարձավ իր թիմի վերջին խաղում: Նա, իրոք, հիանալի հանդիպում անցկացրեց:
«Նապոլի»-ն հնգամյա պայմանագիր ունի Իգուաինի հետ, և ոչ մի թիմ այժմ չի հետաքրքրվում Գոնսալոյի ծառայություններով»,- հայտարարել է գործակալը:








































