Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը թիմի այսօրվա մարզումն անցկացրել են անհատական ծրագրով, տեղեկացնում է barcastuff-ը:
Ըստ աղբյուրի` Դուգլասը և Վերմալենը, ովքեր շարունակում են մարզավիճակ ձեռք բերել, այսօր նույնպես մարզվել են ընդհանուր խմբից առանձին:
Հավելենք, որ ընդհանուր խմբում մարզվել է վնասվածքից ապաքինվող Ադրիանոն:









































