Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ամենայն հավանականությամբ, չի որակազրկվի «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Մարկ Նոբլի հետ բախումի համար, տեղեկացնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի` Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում քննարկել այդ դրվագը, քանի որ հանդիպման մրցավարն ամեն ինչ տեսել և տեղում որոշում է կայացրել:
Այսպիսով, Ագուերոն կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը:








































