Samsung ընկերությունը վաճառքի մեկնարկից մեկ ամիս անց 4.5 մլն Galaxy Note 4 սարքավորում է վաճառել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ նման ցուցանիշը ձեռք է բերվել նախևառաջ Հարավային Կորեայում և Չինաստանում վաճառքների շնորհիվ, քանի որ Galaxy Note 4-ն առաջինը թողարկվել է այդ երկրներում:










































