Առաջիկա տասը տարում ինքնաթիռները կարող են արմատապես փոխել իրենց արտաքին տեսքը: Ինովացիոն կենտրոնի բրիտանացի հետազոտողները փորձում են լուսանցույցների ծանր ապակիները փոխել շատ թեթև էլեկտրոնային սալերով վառելանյութի ծախսը կրճատելու և տոմսերի գները նվազեցնելու համար, գրում է The Guardian-ը:

Հետազոտողները ցանկանում են ծանր ապակիները փոխել թեթև էկրաններով, ինչն ուղևորներին թույլ կտա ոչ միայն տեսնել դուրսը արտաքին տեսախցիկների շնորհիվ, այլ նաև համացանց մտնել: Մշակման գլխավոր նպատակն ինքնաթիռի քաշի պակասեցումն է: Դրա հետևանքով կնվազի վառելանյութի օգտագործումը, ինչն էլ կհանգեցնի տոմսերի գների անկմանը:

Էկրանները նախատեսվում է պատրաստել օրգանական լուսարձակների միջոցով, որոնք այսօր գործածվում են բջջային հեռախոսներ և հեռուստացույցներ հավաքելիս:














































