Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի հարձակվող Դանիել Սթարիջի մասին.
«Թոփ խաղացողները մեծ դեր են ունենում թիմի գործողություններում: Երբ մարզիչը քննադատության ալիքի տակ է լինում, նրան անհրաժեշտ է մի ֆուտբոլիստ, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել և թիմին դուրս բերել ծանրագույն վիճակից:
Սթարիջը այդպիսի խաղցողներից է: Սակայն վնասվածքները նրան խանգարում են: Նա չի կարող դառնալ լիարժեք թոփ-հարձակվող, եթե կայուն կերպով բարձր մակարդակի ֆուտբոլ չցուցադրի: Այստեղ ներուժը նշանակություն չունի: Սթարիջը պետք է պարզապես լավ խաղա»-,ասելէ Ռոջերսը:








































