Թուրինի «Յուվենթուս»-ի եզրային պաշտպան Պատրիս Էվրան շարքից դուրս է մնացել 1 ամսով:
Ձախ ազդրի վնասվածքի պատճառով ֆրանսիացին արդեն բաց է թողել Ա Սերիայի 8-րդ տուրում կայացած «Պալերմո»-ի հետ խաղը, որում թուրինյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով:
Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Էվրան ազդրի մկանների կտրվածք է ստացել: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են ակումբի բժիշկները:
Հավելենք, որ «Յուվենթուս»-ը 22 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Ռոմա»-ին գերազանցելով 3 միավորով:








































