Հնդկաստանում կնոջը մեղադրել են կախարդության մեջ ու սպանել նրա իսկ ազգականները: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Չխատիսգարխ նահանգում կնոջը ծեծել ու կտտանքների են ենթարկել նրա ընտանիքի անդամները, որոնք նրան մեղավոր են համարել երեխայի հիվանդության համար:
Գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 10 մարդ:







































