«Վիկիպեդիա» ինտերնետ-ռեսուրսը շարունակում է մնալ Էբոլա տենդի մասին ամենահայտնի աղբյուրը՝ գրում է The New York Times-ը:
Չնայած «ազատ հանրագիտարանում» բաց ուղղումներ կատարելու հնարավորություններին՝ Էբոլայի մասին հոդվածը ընթերցողները համարում են հուսալի աղբյուր: «Վիկիպեդիայում» Էբոլայի բռնկման մասին տեղեկատվությունը ամսական միջինը կարդում է 17 մլն այցելու:
Բացի «Վիկիպեդիայից»՝ մարդիկ հուսալի աղբյուր են համարում նաև ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության ու պրոֆիլակտիկայի կենտրոնի կայքերը:









































