ԱՄԷ-ում ժամանակակից արվեստի «Ալ-Իթթիհադ» պատկերասրահի սեփականատերերը վաճառքի են դրել տիրանոզավրերի կմախքներ:
Ինչպես հայտնում է National թերթը, կմախքների գինը 14 մլն դոլար է: Պարբերականի տվյալներով՝ ուշ կավճե շրջանի գիշատիչների կմախքները 1988-ին հայտնաբերվել են ԱՄՆ տարածքում և 12 տարի առաջ տեղափոխվել ԱՄԷ:

Կմախքներից մեկն արժե 10 մլն դոլար, մյուսը՝ ընդամենը 4 մլն դոլար: «Երկրորդ կմաքը էժան է, քանի որ այն վատ է պահպանվել՝ միայն դրա 40%-ն է բաղկացած օրիգինալ մասերից»,- բացատրել է պատկերասրահի տնօրենը:
Որպես հավանական գնորդ թանգարանում դիտարկում են էմիրությունների պետական հաստատություններին ու մասնավոր ընկերություններին:




































