Նյու Յորք նահանգում գտնվող միջազգային Օլբանի օդանավակայանում Gojet Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թռչելիս գերազանցել է թռիչքուղին: Պատահարի հետևանքով տուժողներ չկան, հաղորդում է Associated Press-ը:
Օդանավակայանի մամլո քարտուղար դուգ Մայերսը հաղորդել է, որ ինքնաթիռը պետք է թռչեր Չիկագո: Ինքնաթիռում եղել են 66 ուղևոր և աշխատակազմի 4 անդամ: Նրանք բոլորը բարեհաջող տեղ են հասել:
Պատահարի պատճառով հետաձգվել են օդանավակայանի աշխատանքները: Ըստ նախնական տարբերակի` աշխատակազմը կարող էր բետոնե գիծը չնկատել ձյան հաստ շերտի պատճառով:








































