Վրաստանի նոր կառավարությունը կհաղթահարի երկրի առջև կանգնած բոլոր մարտահրավերները և կվերականգնի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարինաշվլինի՝ ամփոփելով «Վրացական երազանքի» կառավարման երկու տարին:
Վարչապետը երկրի տարածքների կորստի մեջ մեղադրել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և հերթական անգամ կոչ է արել աբխազներին ու օսերին կառուցել միասնական վրացական պետություն:
«Անկախության մասին ձեր երազանքներն իրական չեն, քանի որ վրացիները երբեք չեն հաշտվի այն տարածքների կորստի հետ, որոնք մեզ համար պահպանել էին մեր նախնիները»,- ասել է նա:









































