Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ թուրինյան ակումբը մոտ է եղել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերմանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
«Մենք մոտ էինք Ֆալկաոյի իրավունքների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆուտբոլիստն էր ցանկանում հանդես գալ մեր ակումբում: Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջ անցավ իր առաջարկով: «Կարմիր սատանաներ»-ը Ֆալկաոյի տրանսֆերը ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն ունեին: Այդ պատճառով էլ մեր գործարքը չկայացավ»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ֆալկաոյի իրավունքները պատկանում են «Մոնակո»-ին:






































