Twitter միկրոբլոգների ցանցը ձեռք է բերել Twitpic ֆոտոհոսթինգի դոմենն ու օգտատիրական բազան: Այս մասին հայտնում է Twitpic-ի հիմնադիր Նոա Էվերետն ընկերության բլոգում:
Այսպիսով՝ ծառայության օգտատերերի լուսանկարները կփոխանցվեն սոցցանցին, դրանց հղումները նախկինի պես ակտիվ կլինեն, սակայն Twitpic-ը կփակվի, և նոր լուսանկարների ներբեռնումը կլինի անհասանելի: iOS և Android ՕՀ-ների համար նախատեսված հավելվածներն արդեն ջնջվել են:
Հասանելի է նաև սեփական արխիվի ներբեռնման հնարավորությունը:
Twitpic-ը նախկինում մեծ ժողովրդականություն էր վայելում որպես ծառայություն, որի միջոցով լուսանկարներ էին ներբեռնվում Twitter, քանի որ սոցցանցը երկար ժամանակ այդ հնարավորությունը չի ունեցել:









































