Շվեյցարիայում գազանանոցներից մեկի շուրջ բռնկվել է սկանդալ: Այս մասին գրում է MIGNews-ը:
Ցյուրիխի Wildnispark գազանանոցի ռեստորանի ճաշացանկում կարելի է կարդալ, որ այս կամ այն ուտեստում օգտագործվել է սեփական արտադրության միս: Կենդանիների պաշտպանները վրդովված են:
«Տարեկան լույս աշխարհ են գալիս հարյուրավոր վարազներ և եղջերուներ: Այս բոլոր կենդանիների համար տեղի պակասի պատճառով դրանք հայտնվում են մեր ափսեների մեջ»,- նման պրակտիկան հաստատել է գազանանոցի ներկայացուցիչ Մարտին Կիլշենմանը:
«Ես ցնցված եմ այդ հայտարարությունից»,- հայտարարել է կենդանիների պաշտպանության կազմակերպության նախագահ Հորգեն Ռուֆ Վիդմերը:









































