Ինչպես տեղեկացնում է Facebook-ի Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական էջը, «Շիրակ»-ը 1,5 տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանի հետ:
Նշենք, որ Ալեքսանյանի հետ պայմանագրի ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ նոր պայամանգիրը նախատեսված է մինչեւ 2014թ. հունիսի 1-ը:
Լուսանկարը՝ «Շիրակ»-ի ֆեյսբուքյան էջ:








































