Դստեր ծննդից հետո դերասանուհի Եվա Մենդեսը մտածում է նոր բնակարանի ձեռքբերման մասին, որը կնպաստեր իր և Ռայան Գոսլինգի խաղաղ ընտանեկան կյանքին:
Աղբյուրը ամերիկյան OK! ամսագրին հայտնել է, որ Եվան ցանկանում է դստերը թաքցնել մամուլից ու պապարացիներից: «Նա ինքը շատ է հոգնել հայտնի լինելուց և կարծում է, որ ավելի վատ բան չկա, քան երեխա դաստիարակելը Լոս Անջելեսում: Հնարավոր է՝ նա խաղաղ ռանչո կընտրի Յուտայում կամ Օխայում»,- ասել է աղբյուրը:










































