Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Shamshyan.com-ի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը, և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Hyundai-ին վարել է 46- ամյա Վահագն Հայրապետյանը:
Ըստ Գորիսից ստացված հավաստի տեղեկությունների, մարզպետը, տեսնելով, որ ՃՈ աշխատակիցներին չի կարողանում համոզել, որպեսզի դեպքը կոծկեն, դիմել է Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանին, ով ըստ գորիսեցիների, նման դեպքեր կոծկելու մեծ «տաղանդ» ունի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































