Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մարտի 1, Հոկտեմբերի 27… Հասարակությունը շատ լավ հիշողություն ունի և ճանաչում է բոլորին

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Տիկին Թուխիկյան, եթե համեմատենք այս և Թումանյանի ժամանակաշրջանները, ապա ի՞նչ նմանություններ կան, ի՞նչ տարբերություններ կան: Հիմա շատերն են նույնացնում Հայաստանում ծառացած խնդիրները, պետականության կորստի վտանգը, Արևմուտք-Ռուսաստան խնդիրները: Դուք զուգահեռներ անցկացնո՞ւմ եք և այսօր ինչ վտանգներ եք արձանագրում:

Զուգահեռները իսկապես շատ-շատ են, բայց մի տարբերությամբ, որ 100 տարի առաջ կար Թումանյան, այսօր նրանք, ցավոք, մեր իրականության մեջ չկան և, ցավոք, ամեն ինչ նույնն է մնացել: Փաստորեն, Թումանյանի թողած բարոյական ժառանգությունը տեղ չի հասել:

Ի՞նչն է պատճառը: Այն ժամանակ գոնե ունեինք ամենայն հայոց բանաստեղծ, ամենայն հայոց կաթողիկոս, որոնք եթե ոչ դրսում, բայց գոնե ներսում հսկայական աշխատանք էին կատարում և լրացնում էին բացը:

 –Գիտեք, հենց այն ժամանակ կար նպատակ: Մենք չունեինք պետականություն և մեր մեծերը ունեին գերագույն նպատակ՝ հասնել անկախ Հայաստանի կայացմանը, ընդ որում՝ անկախ միացյալ Հայաստանի կայացմանը, որը հենց Թումանյանի գերնպատակներից մեկն էր: Ցավոք, մենք հրաշալի ճանաչում ենք իր գրական ժառանգությունը, բայց իր քաղաքացիական, քաղաքական, սոցիալական գործունեությանը շատ նվազ ծանոթ ենք: Այնինչ շատ լավ կլիներ, որ հիմա 180 աստիճանով փոխվեինք, ավելի շեշտադրումներ անեինք հենց իր քաղաքական և ազգային հայացքների վրա: Դրան ծանոթանալով հասկանում ես, որ իր, ինչպես նաև իր համախոհների նպատակը Միացյալ ու անկախ Հայաստանի կերտումն էր, ինչի համար ինքը ջանք ու եռանդ չխնայեց: Այսօր այդ նպատակը չկա: Երևի մենք մի քիչ հանգստացել ենք, որ թղթի վրա ունենք այդ անկախ Հայաստանը: Անշուշտ, ունենք անկախ ինստիտուտներ և նաև հասկանալի է, որ հնարավոր չէ լիարժեք անկախ լինել համաշխարհային իրադարձությունների և համաշխարհային շղթայի մեջ, բայց ինքնաճանաչողության խնդիրը մեզ մոտ հիմա շատ վատ վիճակում է: Մենք ինքներս մեզ չենք ճանաչում, չէին ճանաչում նաև այն ժամանակ: Բայց Թումանյանը ամեն ինչ անում էր դրա համար: Իր կրթական նպատակների մեջ հենց ինքնաճանաչողության հարցն էր, և ինքը հստակ քայլերը գիտեր, թե ինչ աներ: Այսօր մենք չունենք այդ նպատակը, մեզ թվում է՝ հավերժական է անկախությունը, ամեն ինչ ունենք, մեզ ոչինչ չի սպառնում: Մենք սարսափելի թուլացած ենք և չունենք մեր ով լինելու ինքնագիտակցումը:

Հնարավո՞ր է, որ այդ մտավոր շերտը չունենք: Եթե նախկինում կար այդ մտավորականի նկատմամբ հատուկ վերաբերմունք, մտավորականը կարծես առաջ տանող էր: Եթե չեմ սխալվում, հենց 1988-ին պայքարող հանրությունը սպասում էր Սիլվա Կապուտիկյանի և մյուս մտավորականների խոսքին: Այսօր այդ մտավորականները կա՞ն, թե՞ չկան: Միգուցե կան մենք չենք տեսնում:

-Քաղաքացի մտավորականներ մենք չունենք կամ գրեթե չունենք: Ունենք մտավորականներ, ովքեր զուտ զբաղված են իրենց գործով և հրաշալի են զբաղվում: Բայց քաղաքացիական առումով իրենք հասարակության կողքին չեն: Հասարակությանը տալիս են արվեստ, տալիս են գիտություն, բայց չեն կանգնում նրա թիկունքին, նրա ձեռքը բռնած խրատներ չեն տալիս:

Երևի տեսակի խնդիր է: Օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը: Երբեք չես կասկածի նրա մտավորական լինելու մեջ: Նա բացառիկ կերպար է: Տիգրան Մանսուրյանն էլ իր կյանքով, իր տաղանդով, իր հանճարով է ինչ-որ խրատներ տալիս, բայց ինքը հարթակի վրա չի, և չես կարող իրեն մեղադրել դրանում: Իր գործն ուրիշ տեղ է, բայց մյուս տեսակ մտավորականությունը, որ ուժեղ խոսք պետք է ունենա, ազդեցիկ պետք է լինի, որին պետք է վստահեն: Այսօր ամենամեծ խնդիրը մեզ մոտ վստահության խնդիրն է: Այսօր ով պետք է գա կանգնի հարթակին, որին մենք հետ չգանք ու չմտածենք, թե սա ինչ էր անում այս թվականին, ում հետ էր: Այսինքն՝ մենք կանգնած ենք անաղարտ, մաքուր, ազնիվ, քաղաքացի մտավորական տիպարի դեֆիցիտի առաջ:

Իսկ ընդհանրապես մենք ունե՞նք քաղաքացի: Վերջին տարիներին մենք շատ ենք խոսում քաղաքացիական հասարակությունից, քաղաքացի կերտելուց, որ արդեն նախկինի պես չէ, հիմա գոնե ունենք մի հատված, որը պայքարում է այս կամ այն խնդրի լուծման համար, որոնց խոսքը, մեծ հաշվով, շատ հաճախ տեղ չի հասնում:

 –Ես կարծում եմ, որ մենք արդեն ունենք քաղաքացի, որոնք թվով քիչ են, բայց որակով բավականին բարձր: Դա երևի ժամանակի խնդիր է: Պետք է անպատճառ սերնդափոխություն տեղի ունենա: Սերնդափոխություն, որը կատեգորիկ չի կարող ընկալել այն բարքերը, որոնք որ կան ասիական շատ դեպքերում, բռնակալական բարքերը, թայֆայական, ընտանեկան, կոռուպցիոն, օլիգարխիկ: Կգա մի սերունդ, որի համար սրանք չինական հերոգլիֆներ են: Այդ սերունդը ժամանակի ընթացքում կգա, ուղղակի մենք ապրում ենք հիմա, ուզում ենք հենց հիմա, որ փոփոխությունը հնարավորինս արագ տեղի ունենա:

Հարթակը, որ այսօր հանրահավաքից հանրահավաք զբաղեցվում է, որքանո՞վ ունի այն էներգետիկան, որ ուներ 2008-ին կամ հենց 1988-ին: Արդյո՞ք վստահություն կա նույն հարթակի նկատմամբ:

Այդտեղ վստահության տոկոսը շատ թույլ է: Այսինքն՝ այդ հարթակի վրա չպետք է գտնես փոփոխությունների սկիզբը: Փոփոխությունների սկիզբը պետք է գտնես այն երիտասարդների մեջ, ովքեր պայքարեցին և հասան՝ 100 դրամները, Թռչկանի ջրվեժը, Մաշտոցի պուրակը, դրանք հաղթանակներ էին: Այդ մտավոր սերունդն էր՝ փայլուն մտքեր, փայլուն ուղեղներ, որոնցից ամեն մեկը մի ամբողջ բանակ օլիգարխիկ և կոռումպացված բյուրոկրատական ապարատի կարող է փոխարինել, ոչ թե կարող է փոխարինել, այլ ուղղակի ջախջախել դրանց: Տեսնո՞ւմ եք ինչպիսի գանձ ունենք:

Բայց որոնք արտագաղթում են…

Հիմա ամենամեծ խնդիրը դա է: Ինչքան կարող են պայքարել և ինչքան կարող են ամենաբարձր մակարդակով խաբված լինել: Դա էլ հանգեցնում է արտագաղթի: Բայց մի բան պետք է հիշենք՝ մեր երկիրը մենք չպետք է թողենք կիսատ-պռատ երևույթներին, մարդկանց և անկիրթ, ամբիցիոզ մարդկանց, հարուստ, բայց դատարկ մարդկանց: Այստեղ հայրենիքի հարցն է, թե որքանով է այն մեզ համար անփոխարինելի: Եթե մենք այս հարցին պատասխանենք, որ անփոխարինելի է և ոչ մի պարագայում մենք նրան չենք լքելու, որովհետև սա մենք ենք, մենք մեզ չենք կարող լքել, ուրեմն կմնանք այստեղ և որոշ ժամանակ հետո այն անդուր երևույթները, որ կան այսօր, ստեպ-ստեպ կմաքրվեն:

Այսինքն, փոփոխությունների հնարավորությունը երիտասարդնե՞րն են:

Այո, նրանք, ովքեր կեղտոտված չեն: Նրանք, ովքեր իրենց գիտելիքով և աշխատասիրությամբ են սովոր գումար վաստակել, ոչ թե փող վճարել, որոնց համար բռնակալական կարգերն անընդունելի են, որովհետև նրանք չեն հասկանում ինչպես կարելի է այդպիսին լինել: Բացարձակ նոր մտածողություն:

Մենք ունենք Գրողների միություն, ունենք հարյուրավոր գրողներ: Կա՞ մեկը, ում ստեղծագործություններն այսօրվա մասին են, ովքեր խնդիր են դնում հասարակությունը փոփոխելու, կրթելու համար և որքանով են նրանք կարողանում դիմագիծ ներկայացնել:

Ես Խեչոյանի անունը կտայի և Մհերի մեջ թաքնված ողջ իմաստնությունը, ընդհանրապես մեր էպոսի մեջ թաքնված իմաստնությունը, որը շատ հետաքրքիր, բացառիկ գեղարվեստականությամբ մեջտեղ հանեց: Էլի այդ ինքնության հարցն է՝ մեր մեջ նայել, գտնել, ճանաչել: Ինքնաճանաչողության հարցն էլ է, որ Թումանյանն էլ էր ասում՝ մենք ինքներս մեզ չենք ճանաչում: Մենք ուզում ենք, որ բոլորը մեզ ճանաչեն, ամբողջ աշխարհը մեզ ճանաչի, բայց մենք մեզ չենք ճանաչում:

Ըստ Ձեզ՝ Հայաստանի տեղը որտե՞ղ է:

Հայաստանի տեղը տիեզերքի պորտալարի տեղն է, որտեղից սկիզբն են առել Աստվածաշնչյան չորս գետերը, այսինքն՝ Փոքր Ասիայի այս հատվածը, Միջագետք: Սա է մեր տեղը: Մենք Կովկաս չենք, ոչ էլ Անդրկովկաս ենք: Դա մենք ռուսների համար ենք Անդրկովկաս: Եթե ռուսները տիրանային, ասենք, Իրանին, այն էլ կհամարվեր Անդրկովկաս, որովհետև Կովկասից այս կողմ է: Այսինքն, մենք քաղաքակրթական, մշակութային, լեզվական առումով կովկասցի չենք: Մենք մեր տեղն ունենք հենց այստեղ՝ չորս գետերի սկզբնաղբյուր հանդիսացող Բյուրակնի լեռներում, որն այսօր Արևմտյան Հայաստանում է: Բայց դա կապ չունի, այսօր է այդպես: Մեր տեղը սա է: Քաղաքակրթական առումով շատ հետաքրքիր խառնուրդ ենք արևելքի և արևմուտքի, ինչպես որ Թումանյանն ինքն էր այդ մեծ հաշտեցնողը Արևելքի և Արևմուտքի: Ինքն իր կենցաղով, հագուկապով եվրոպացի էր, իր փիլիսոփայության մեջ արևելքից էր:

 

Ամբողջական՝ տեանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում