Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն մեկնաբանել է կատալոնացիների ավագ Չավիի խոսքերն այն մասին, թե մադրիդցիները հիմնվում էին հակագրոհների վրա:
«Ես այդպես չեմ կարծում: Մեր երկրպագուները վանկարկում էին «օլե», իսկ դա շատ բան է նշանակում:Այդպես է լինում այն իրավիճակում, եթե թիմը երկար ժամանակ գնդակն իր մոտ է պահում, այնուհետև կատարված յուրաքանչյուր դիպուկ փոխանցումն ուղեկցվում է նրանց`«օլե» արտահայտությունով:
Երկրորդ խաղակեսում բեկեցինք խաղի ընթացքը, քանի որ մենք կամք ունենք: Հիշեցնեմ, որ «Ռեալ»-ը պատահական չէ նվաճել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը:
Ընթացիկ մրցաշրջանում մենք էլ ավելի հզոր ենք: Ավելի լավ ենք հասկանում մարզչին»,- AS-ը մեջբերում է Պեպեի խոսքերը:








































