Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2012 թվականը, նշեց` այն մեզ համար շատ հաջող տարի էր, որովհետև բոլոր ոլորտներում կարողացանք հաջողությունների հասնել.
«Հայաստանը իր տնտեսական և քաղաքական ցուցանիշներով տարածաշրջանում զբաղեցնում է արժանի տեղ: 2012 թվականին զինված ուժերը, միջազգային շատ փորձագետների գնահատմամբ, բավականին լավ վիճակում են, բանակը ստեղծում է բոլոր պայմանները, և մեր բանակը հայ ժողովրդի խաղաղ կյանքի գրավականն է:
Ես կուզեի, որ 2013 թվականին մեր ժողովուրդը վստահ լիներ` պատերազմ չի լինի, որովհետև բանակը հզոր է, և համոզված եմ, որ էլ ավելի կհզորանա 2013 թվականին»,- ասաց Կոմանդոսը:
Կոմանդոսը մեր բոլոր զինվորներին, հայ ժողովրդին մաղթում է քաջառողջություն, երջանկություն և իհարկե` հաջողություն ու բոլոր երազանքերի իրականացում. «Զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, թող ուժեղ լինեն, հայրենիքը պաշտպանեն և իրենց պարտքը կատարած վերադառնան տուն»:









































