ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել։ Նամակում մասնավորապես ասված է, որ զինված խմբավորումները Սիրիայում անընդհատ լուրջ վնասներ են հասցնում երկրի արտադրական ենթակառուցվածքներին և փլուզման են ենթարկում պատմամշակութային հուշարձանները։ Հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
Ըստ նամակի բովանդակության՝ վտանգի տակ են գտնվում Հալեպի բազմահազարամյա պատմական ժառանգությունները, կաթվածահար են լիում առողջապահական, տնտեսական և մշակութային ոլորտները։
Հաղորդվում է, որ եվրոպական շատ երկրներ սիրիական ընդդիմությանը ճանաչել են իբրև երկրի օրինական իշխանություն։








































