Տու-204 ինքնաթիռում, որը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, գտնվել է անձնակազմի ութ անդամ, որոնցից երկուսը մահացել են, իսկ մեկի ճակատագիրը հայտնի չէ: Նման տվյալներ ITAR-TASS-ին հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ներկայացուցիչ Սերգեյ Վլասովը:
«Հստակեցված տեղեկատվության համաձայն` Տու-204 ինքնաթռիում ընդհանուր առմամբ գտնվել է անձնակազմի ութ անդամ. նրանցից երեքը տուժել են, երկուսը` մահացել, իսկ մեկի ճակատագիրը հայտնի չէ, ընթանում են որոնողական աշխատանքներ»,- ասել է նա:
Interfax-ը, վկայակոչելով Մոսկվայի առողջապահության բաժանմունքին, հաղորդում է, որ զոհերի թիվը հասել է երեքի: Գործակալության աղբյուրը նշել է, որ քաղաքային 17-րդ հիվանդանոցում մահացել է 27-ամյա կին, որը հոսպիտալացվել էր Տու-204-ի վթարի վայրից:











































