Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ`2013 թվականի հունվարի 14-22-ին չեխական Վիշկով քաղաքում կազմակերպվելու են ադրբեջանա-բրիտանական համատեղ ռազմական դասընթացներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` դասընթացներն անցկացվելու են Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի միջև երկկողմանի ռազմական համագործակցության ծրագրերի շրջանակներում: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններին:
ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ 2013 թվականի հունվարի 7-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի զինվորականները դասընթացներ են անցնելու Ռոդ Այլենդում ԱՄՆ ռազմածովային նավատորմի ակադեմիայում:
Հունվարի 14-ից մինչև մայիսի 17-ը Վիլնյուսում անցկացվելու են զինծառայողների համար անգլերեն լեզվի միջազգային դասընթացներ, իսկ հունվարի 15-19-ին VERITY ծրագրի շրջանակներում Բրյուսելում տեղի կունենա աշխատանքային խմբերի հանդիպումը:
Հունվարի 15-23-ը Գերմանիայի Գարմիշ քաղաքում տեղի կունենա քննարկում` նվիրված 2014 թվականին Միջազգային կոալիցիոն ուժերի կողմից Աֆղանստանը լքելուց հետո Կենտրոնական Ասիայում ստեղծվելիք իրավիճակին:
.










































