Թուրքական Star թերթի փոխանցմամբ` Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մեկնարկում է Միջերկրական ծովի արևելյան պլանը: 2008 թվականին ծնունդ առած այդ պլանով նախատեսվում է արևային էլեկտրաէներգիա արտադրել եվրոպական երկրների համար: Սակայն այն ժամանակ նախագիծը հետաձգվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:
Այդ նպատակով ստեղծվել է 55 ընկերություններից բաղկացած կոնսորցիում, որոնք ներկայացնում են 15 երկրներ, այդ թվում` Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ալժիրը: Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել էներգետիկ կենտրոն` 20.000 մեգավատտ հզորությամբ:
Պլանավորված է արևային էլեկտրակայաններ կառուցել մինչև 2050 թվականը, որոնք տարեկան կարտադրեն 1 տրիլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ էլեկտրաէներգիան Եվրոպա է հասցվելու Թուրքիայի տարածքով:











































