Հնդկաստանում ավտոբուսում խմբակային բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրի բժշկական կենտրոնում:
Բժիշկների հաղորդմամբ՝ նա մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան 04:45-ին:
Երեք վիրահատություններից հետո 23-ամա տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սինգապուր:
Ուսանողուհու վրա հարձակումը Հնդկաստանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել, որոնց արդյունքում մեկ ոստիկան զոհվել է:









































