Thursday, 04 06 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ

Ի՞նչ սպասել 2013-ին

Չնայած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ լուրջ այլընտրանքային թեկնածուի և ուժի բացակայությանը (սա ամենևին չի նշանակում, որ եղած թեկնածուները, մասնավորապես Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը անլուրջ են, պարզապես նրանք օբյեկտիվորեն ի զորու չեն հաղթել Սերժ Սարգսյանին), և այդ համատեքստում ապատիկ հանրային տրամադրությունների առկայությանը, այնուհանդերձ 2013 թվականին Հայաստանում ոչ միայն հնարավոր են, այլ նաև միանգամայն հավանական են բավական հետաքրքրական ներքաղաքական զարգացումները: Այստեղ կան մի քանի ելակետային հանգամանքներ, որոնք կխթանեն այդպիսի զարգացումներ, կհանդիսանան նախադրյալ:

Շատ էական է Մաքսային միության հետ կապված ռուսական շահագրգռությունը: Մոսկվան փորձում է Հայաստանն ամեն կերպ ներքաշել այդ միության մեջ և փակել Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհը, հեռանկարը: Այստեղ, իշխանությանն ուղղակի օդ ու ջրի պես է անհրաժեշտ լինելու հասարակական աջակցությունը, որը ստանալու համար հենց իշխանությունն է առաջին հերթին շահագրգռված լինելու ներքաղաքական գործընթացներ գեներացնելու հարցում: Եվ որքան էլ իշխանությունը փորձի այդ գործընթացները պահել իր վերահսկողության տակ, այնուհանդերձ ընդհանուր միջավայրը կձևավորի, այսպես ասած, «ինքնավար», «ինքնուրույն» քաղաքական ակտիվության նախադրյալներ, որոնց պարագայում, իհարկե համապատասխան ունակություն և կենսունակություն ունեցող ուժերը կարող են հանրությանը ներկայանալ նոր առաջարկներով:

Բավական հետաքրքրական գործընթացներ են սպասվում ներկուսակցական մակարդակներում: Հետաքրքրական են լինելու զարգացումները ՀԱԿ-ում, նաև ԲՀԿ-ում: Ներքին լուրջ խմորումներ են հավանական ՀՀԿ-ում, թեև այստեղ, իհարկե, շատ բան կախված կլինի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներսում տեղի ունենալիքից: Եթե այս քաղաքական միավորներում գնաց տրոհման, ոչ թե բյուրեղացման գործընթաց, ապա ՀՀԿ ներսում խմորումների հավանականությունն իսկապես կմեծանա: Եթե ՀԱԿ-ում և ԲՀԿ-ում բյուրեղացում տեղի ունենա, ապա նույնը կլինի նաև ՀՀԿ-ում՝ այսպես ասած ինքնապաշտպանության բնազդով:

Մայիսին տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ Երևանում: Իհարկե, նախագահական նման ընտրություններից հետո միամտություն է որևէ լուրջ քաղաքական աժիոտաժ սպասել քաղաքապետի ընտրություններում, սակայն դրանք այնուհանդերձ հնարավորություն են, որ կարող է օգտագործել քաղաքական որևէ միավորի՝ հասարակական գործընթացներ սկսելու համար: Այստեղ շատ կարևոր է իհարկե, որ այդ գործընթացները չլինեն կրկնությունն այն ամենի, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում, երբ այդ ամենի հետևանքով ընդամենը վարկաբեկվեց և հեղինակազրկվեց ընդդիմադիր դաշտը:

Հայաստանյան լճացման «դեմ» է նաև համաշխարհային իրավիճակը, և սա երևի թե բարեբախտություն է Հայաստանի հասարակության համար, քանի որ միջազգային խաղացողները Հայաստանում շահագրգռված չեն թույլ տալ նմանօրինակ լճացում կամ ինչպես դաշնակները կասեն՝ գերեզմանային կայունություն: Այստեղ, իհարկե, կան լուրջ վտանգներ, եթե Հայաստանում տեղի չունենա հասարակական ինքնակազմակերպման մակարդակի և որակի էական փոփոխություն, քանի որ այդ դեպքում արտաքին շահագրգռությունները կարող են բերել ընդամենը արկածախնդիր զարգացումների, և Հայաստանն անկարող կլինի դիմագրավել սեփական ճակատագրին սպառնացող վտանգներին:

Եվ սա էլ իր հերթին պետք է խթան լինի հասարակության համար՝ քաղաքական դաշտի սնանկության պայմաններում առավել ակտիվ լինել այդ վակուումը լրացնելու հարցում և լինել առավել շրջահայաց՝ վակուումը ամեն պատահած ուժով չլրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում