Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Ամավիր քաղաքի «Վորոնեժ» նոր սերնդի ռադիոտեղորոշիչ կայանը կգործարկվի 2013 թ. սկզբին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այն վերահսկելու է հարավային ռազմավարական ուղղության օդային և տիեզերական տարածությունը»,-ասել է նա:
Նախագահն ընդգծել է, որ առանցքային ուշադրություն պետք դարձնել զորքերի մասշտաբային սպառազինմանը: Նա հաղորդել է, որ 2012 թ. Ռուսաստանի զինված ուժերի զորանոցները ստացել են «Յարս» ռազմավարական հրթիռային համալիրներ, ՀՀՊ ժամանակակից համակարգերի մարտկոցներ:
Պուտինը հաղորդել է, որ 2013 թ. կփորձարկվեն Տ-50 նորագույն կործանիչները և ատոմային «Սևերոդվինսկ» հածանավը:
Նշենք, որ 2013 թ. կսկսվի ռադիոտեղորոշիչ կայանների շինարարություն Ենիսեյսկում և Բարնաուլում:










































