Հունաստանում թատրոնները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ չնայած Սուրբծննդյան աշխույժ սեզոնին: Այս մասին հայտարում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հույն դերասանների արհմիությանը (SEI): Արհմիությունը հույս ունի, որ գործադուլը շոշափելու է բոլոր մասնավոր և պետական թատրոնները:
Արմիության հայտարարության մեջ նշվում է, որ թատրոնի ոլորտում գործազրկությունը հասնում է 92%-ի, դերասանների աշխատանքը սեզոնային բնույթ է կրում, բացի այդ, նրանք չեն վարձատրվում փորձերի դիմաց:
«Մենք ցավում ենք թատրոնի սիրահարներին պատճառած անհանգստությունների համար, բայց մենք կարող ենք ապահովել մեր արվեստի որակը միայն աշխատանքի արժանի պայմաններ ստանալուց հետո»,- նշել է արհմիության դերասանը:








































