Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Բաթումի օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից վերադարձած «օրենքով գողԿախաբեր Թբիլիսկին»: Դա տեղի է ունեցել օդանավակայանում անձնագրային վերահսկողություն անցնելու ժամանակ:
39-ամյա կրիմինալ հեղինակությունը Վրաստանում հետախուզման մեջ է գտնվում 1998 թվականից՝ միտումնավոր սպանության, կողոպուտի և այլ հանցագործությունների համար: 1997 թվականին «օրենքով գողը» իր հանցակիցների հետ Թբիլիսիում կազմակերպել էր զինված կողոպուտ, որի ժամանակ սպանվել էր Վրաստանի պետանվտանգության մի սպա:
Վրաց իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ նա թաքնվում էր Ռուսաստանի տարածքում։ Այժմ նրան տեղավորել են Թբիլիսիի բանտերից մեկում:









































