Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակՎրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ առանց իմփիչմենթի էլ կարող է կանգնեցնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ օրենքով որոշակի ուղղումներ կատարելու միջոցով.
«Ոչ մի իմփիչմենթ: Դա, հավանաբար, կզարմացնի Եվրոպային ու Ամերիկային: Այժմ մենք օրենսդրությունում ուղղում ենք այն թերացումները, որոնք միտումնավոր են արվել, թեև վրացական հասարակությունը չի վերլուծել դա, և ոչ ոք ուշադրություն չի դարձրել այդ գործընթացների վրա:
Հենց դա է մեր հասունությունը: Ոչ մի իմփիչմենթ չի լինի, ինչի՞ համար: Փոփոխության կենթարկվի օրենքի այդ ոչ մեծ մասը, և նա (նախագահը) արդեն չի կարող խաղալ այդ խաղերը, և ինքը դադար կտա: Նա օգտվել է դրանից, իսկ օրենքի փոփոխություններից հետո կհանգստանա»:







































