Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Հարավային Օսիան շփումներ հաստատելու համար նախապայմաններ է ներկայացրել Վրաստանի նոր կառավարությանը: Դրանք են Հարավային Օսիայի անկախության և օս ժողովրդի «ցեղասպանության» ճանաչումը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանը պետք է ստորագրի Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեմ ուժի չկիրառման մասին՝ իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթ: Թիբիլովը նաև Վրաստանից փոխհատուցում է պահանջել այն նյութական վնասի համար, որը հասցվել է 1989-1992 թվականի զինված հակամարտության ժամանակ՝ ընդգծելով, որ 1992 թվականի գներով՝ Հարավային Օսիային պատճառվել է 32 միլիարդ ռուբլու վնաս:
Թբիլիովը հավելել է, որ այդ պայմանների չապահովման դեպքում կբացառվի Հարավային Օսիայի ու Վրաստանի միջև որևէ փոխգործակցությունը:







































