Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցելու 2012թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ: