Բարեհոգի դերասան Քոլին Ֆարելն ուրախացրել է իր հայրենի Իռլանդիայի հիվանդանոցներից մեկի փոքրիկ հիվանդներին՝ այցելելով նրանց:
Դերասանը, առանց մամուլին զգուշացնելու այցելել է Դուբլինի Our Lady’s Children’s Hospital մանկական հիվանդանոցը:
Ֆարելը, ով երկու փոքր որդիների հայր է, երկու ժամ զրուցել է փոքրիկ հիվանդների հետ, այդ թվում նաև երկամյա Մաքս Ուենմանի, ում մոտ այս տարվա հուլիսին քաղցկեղ է հայտնաբերվել: Մաքսի կնքահայրը Irish Sun-ին ասել է, որ «Քոլինը եկել էր երեխաներին ուղղակի շնորհավորելու, սակայն իրականում նրանց հույս է պարգևել»:
Ֆարելն այդ հիվանդանոցի մշտական հյուրն է: Անցած տարի նույնպես նա Սուրբ Ծնունդն այնտեղ է անցկացրել: