Ընկճախտով և հոգեկան սթրեսով տառապող մարդկանց արյան մեջ սպիտակուցների մակարդակը նորմայից ավելի բարձր է: Հենց այս С-ռեակտիվ սպիտակուցն է համարվում բորբոքային հիվանդությունների ցուցանիշը: Ավելի վաղ սպիտակուցը կապում էին սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ: Այս սպիտակուցով հարուստ արյուն ունեցող մարդիկ երկու-երեք անգամ ավելի շատ ընկճախտի հակում ունեն: Դա են պնդում Կոպենհագենի համալսարանի ուսումնասիրողները:
Դեռ չի հաջողվել պարզել՝ արդյոք սպիտակուցի բարձր մակարդակն ընկճախտի պատճա՞ռ է հանդիսանում, թե՞ հետևանք։ Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք սպիտակուցի մակարդակի նվազումն օգնում է ազատվել ընկճախտից: Մինչ այժմ հաջողվել է պարզել միայն, որ սպիտակուցի բարձր մակարդակն անառողջ ապրելակերպի արդյունք է: Մասնավորապես, դրանով տառապում են գեր և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ: Ուսումնասիրությանը 73000 մեծահասակներ են մասնակցել: Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել հակադեպրեսանտների ինքնուրույն ընդունման, բժշկի նշանակմամբ ընդունման և հոսպիտալացման վրա:
Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մոտ բորբոքային սպիտակուցի առկայությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր այդ դեղորայքները չեն ընդունում: Բացի դրանից, արյան մեջ սպիտակուցի մակարդակն ավելացնում է ընկճախտի ախտանիշով հոսպիտալացումը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը տառապում է բորբոքային հիվանդությամբ, սակայն առանց ախտանիշերի, ապա բացառված չէ, որ վերջնական արդյունքում այն ընկճախտի կհանգեցնի: Քանի որ շատ գիտնականներ թերահավատորեն են վերաբերվում այս ուսումնասիրության արդյունքներին, դանիացի գետնականները պատրաստվում են ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնել:









































